Տոկիո-2020․ Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի ադրբեջանցի մարզիկի հետ
Երեկ հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում պարտություն էր կրել Ղրղզստանի ներկայացուցչից։
Չալյանն իր առաջին Օլիմպիական խաղերում չի կարողացել դուրս գալ եզրափակիչ ու այսօր՝ օգոստոսի 3-ին, կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
Չալյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի բրոնզե մեդալի համար կգոտեմարտի ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովի հետ։ Վերջինս իր հերթին սփոփիչ գոտեմարտում 11։1 հաշվով պարտության էր մատնել թունիսցի մարզիկին։
Հիշեցնենք, որ այսօր 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը կգոտեմարտի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մուսա Եվլոևի հետ:
Ավելացնենք, որ կիսաեզրափակիչները և մեդալայաին գոտեմարտերը մեկնարկում են Երևանի ժամանակով 13։15-ին, իսկ եզրափակիչները՝ 15։15-ին։