Միլիարդատեր Բիլ Գեյթսը պաշտոնապես ամուսնալուծվել է
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Բիլ Գեյթսը և նրա կինը՝ Մելինդա Ֆրենչ Գեյթսը, 27 տարվա ամուսնությունից հետո պաշտոնապես ամուսնալուծվել են, հայտնում է cnet.com-ը:
Մեծահարուստն իրենց բաժանման մասին հայտարարել էր երեք ամիս առաջ: Ըստ դատարանի վճռի՝ նախկին զույգի համատեղ կարողությունը բաժանվելու է ըստ ամուսնության պայմանագրի, որի մանրամասները գաղտնի են պահվում:
Գեյթսերի համատեղ կարողությունը գնահատվում է 124 մլրդ դոլար: