Եվրոպայի երկրներում «Քովիդ-19»-ով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 60 մլն-ը
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը Եվրոպայում համավարակի սկզբից ի վեր գերազանցել է 60 մլն-ը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական բյուրոյի հաղորդագրության մեջ:
Եվրոպական բյուրոյի արտակարգ իրավիճակների տնօրեն Դորիտ Նիցանի խոսքով` տարածաշրջանում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է ավելի քան 1,2 մլն մարդ:
Նշվում է, որ պատվաստումների ծավալը տարբերվում է երկրից երկիր, իսկ առաջնահերթ խմբերի շրջանում (60-ից բարձր տարիքի անձինք, առողջապահության ոլորտի աշխատակիցներ) պատվաստման ցուցանիշները որոշ երկրներում բավականին ցածր է:
Նիցանն ընդգծել է բոլոր երկրներում պատվաստման ծավալները մեծացնելու անհրաժեշտությունը` խոցելի խմբերի բնակչությանը պաշտպանելու համար: