Իրանի ԱԳՆ-ն հերքել է Արաբական ծովում Mercer Street լցանավի դեմ հարձակման մեղադրանքները
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մեղադրանքներն Արաբական ծովում իսրայելական Mercer Street լցանավի վրա հարձակման համար հակասական և անհիմն են: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այս մասին ասել է Իրանի ԱԳՆ ներկաայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:
«Այդ մեղադրանքները բոլորովին անհիմն են: ԱՄՆ-ի և Բրիտանիայի այդ բոլոր հայտարարությունները հակասական արտահայտություններ են պարունակում: Նախ Իրանին մեղադրում են հարձակման համար` առանց որևէ փաստաթուղթ ներկայացնելու, այնուհետև խոսում են այն մասին, որ դա հնարավոր էր»,- ասվում է ԱԳՆ ներկայացուցչի թելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Վերջինս հավելել է, որ Իրանն առանց հապաղելու կպաշտպանի իր ազգային շահերը, ինչպես նաև կարձագանքի ցանկացած հնարավոր արկածախնդրության, որն ուղղված կլինի իր դեմ:
Հիշեցնենք, որ նախօրեին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էին, որ Mercer Street լցանավի վրա հարձակման հետևում կանգնած է Իրանը:
Հիշեցնենք, որ լցանավի իսրայելական Zodiac Maritime օպերատոր ընկերությունը հայտնել էր, որ Ճապոնիային պատկանող նավը ծովահենների հարձակմանն է եղնթարկվել: Հաղոդվում էր, որ անձնակազմի երկու անդամ է մահացել` Բրիտանիայի և Ռումինիայի քաղաքացիներ: