Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ՕԽ կիսաեզրափակիչում է, նա ունի առնվազն բրոնզե մեդալ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն օլիմպիական բրոնզե մեդալ:
Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում Հովհաննես Բաչկովը մրցեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրաիմովի հետ և առավելության հասավ 5-0 հաշվով:
Կիսաեզրափակիչի մենամարտը Բաչկովը կանցկացնի օգոստոսի 6-ին: