Վանաձորի թիվ 7 դպրոցի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու դի․ ըստ նախնական տեղեկության՝ նա վրաերթի է ենթարկվել սեփական ավտոմեքենայով. Shamshyan.com
Երեկ, օսգոստոսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։10-ից 09։15-ի սահմաններում «Վանաձոր» շտապօգնության կայանից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ 3-րդ մաս կոչվող թաղամասի թիվ 7 դպրոցի հարևանությամբ ջրատարի մոտ տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ 40-ամյա Արեն Հովսեփյանն էր։
Ըստ նախնական տեղեկությունների և ստացված տվյալների՝ պարզվել է, որ նա իր կողմից վարվող Opel Vectra մակնիշի ավտոմեքենան կայանել է Նարեկացի 2-րդ փակուղու ճանապարհահատվածի թեք մասում, ապա դուրս է եկել ավտոմեքենայից, որից հետո նկատել, որ ավտոմեքենան դանդաղ հետընթացով ընթանում է դեպի Նարեկացի փողոց։
Ա․ Հովսեփյանը վազել է ավտոմեքենայի մոտ և փորձել կանգնեցնել այն, սակայն չի կարողացել, և ավտոմեքենայով վրաերթի ենթարկվել, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է։
Ըստ դատաբժշկի նախնական հայտնածի՝ դիակի արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։