Մոտ 600 մլն դոլար. Ռոման Աբրամովիչի՝ աշխարհում ամենաթանկը համարվող նոր սուպերզբոսանավն առաջին անգամ նկատվել է ծովում (լուսանկարներ)
Միլիարդատեր Ռոման Աբրամովիչի մոտ 600 մլն դոլար արժողությամբ շքեղ սուպերզբոսանավն առաջին անգամ նկատվել է ծովում՝ Ֆրանսիական Ռիվիերայի կամ Լազուրե ափի մոտ, գրում է Daily Mail-ը:
Ավելի քան 140 մ երկարությամբ զբոսանավը, որը ստացել է Solaris անվանումը, պատրաստվել է միլիարդատիրոջ պատվերով: Այն նախատեսված է 36 հյուրի և 60 աշխատողի համար:
Զբոսանավը կառուցվել է Գերմանիայում: Դրա փորձարկումները վերջերս են ավարտվել:
Solaris-ը համարվում է պատվերով կառուցված ամենաթանկ սուպերզբոսանավն աշխարհում: