ԱՄՆ Կոնգրեսը լաբորատորիայից կորոնավիրուսի արտահոսքի մասին զեկույց է ներկայացրել
ԱՄՆ Կոնգրեսի արտասահմանյան հարցերով հանձնաժողովի անդամ, հանրապետական Մայքլ ՄքՔոլը հրապարակել է կորոնավիրուսի արտահոսքի մասին զեկույցը, հաղորդում է Fox News-ը:
«Մենք կարծում եմ, որ ժամանակն է հրաժարվել ենթադրություններից, որ ծովամթերքի շուկան կարող է վիրուսի ծագման վայր դառնալ: Ապացույցներ կան, որ վիրուսն իսկապես տարածվել է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտից»,-ասվում է զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտում կարող էր վիրուսների գենային փոփոխությունների աշխատանք տարվել:
Hill թերթը նշում է, որ զեկույցը կազմողները չեն նշում, որ ունեն անհերքելի ապացույցներ: Հեղինակները կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամների եւ ինստիտուտի գիտնականների դեմ: