Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 23 508 դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է օրական 23.508 -ով ՝ հասնելով 6.312.185-ի, երկուշաբթի լրագրողներին հայտնել է վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը:
Հարաբերական առումով դեպքերի թվի աճը 0.37 տոկոս է կազմել:
Մահվան դեպքերի թիվն ավելացել է օրական 785-ով՝ նախորդ օրվա 789-ի դիմաց՝ հասնելով 160.137-ի: Պայմանական մահացությունը (վերջնականը կարող է որոշվել միայն համավարակի ավարտից հետո) աճել է մինչեւ 2.54 տոկոս, վկայում են շտաբի տվյալները: