«Որ ուղղությամբ էլ նայենք, բոլորս ամենուր փնտրում ենք հանգստություն եւ խաղաղություն». Զարուհի Բաբայանն՝ ամուսնու հետ
Երգչուհի Զարուհի Բաբայանն ընտանեկան հանգստի ընթացքում արված ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է ամուսնու հետ։ Գեղեցիկ բնապատկերի ֆոնին արված լուսանկարներում ույգը մեղմ գրկախառնված է։ «Որ ուղղությամբ էլ նայենք, բոլորս ամենուր փնտրում ենք հանգստություն եւ խաղաղություն»,- գրել է նա։
Ավելի վաղ Զարուհի Բաբայանը հրապարակային շնորհավորել էր սկեսուրին՝ պարուհի Սոֆի Դեւոյանին։ «Հարազատ, իմաստուն, խորը, սիրելի եւ միակ սկեսուր, ծնունդդ շնորհավոր»,- համատեղ լուսանկարի մեկնաբանություններում գրել էր երգչուհին։