Ուփս կամ լյապ ԱԺ-ում. «Սաղ լավա, մալադեց, մենակ մեկ-մեկ մեր կողմ նայի, իշմար ենք տալիս». Ռուբեն Ռուբինյանը՝ Կնյազ Հասանովին
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պահանջով նիստը վարող ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը երկար դիմադրելուց հետո վերջապես տեղի տվեց և 20 րոպեանոց ընդմիջում հայտարարեց:
Քանի որ միկրոֆոնն անջատված չէր լսվեց, թե ինչպես է «ՔՊ»-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը Հասանովին ասում. «Սաղ լավա, մալադեց, մենակ մեկ-մեկ մեր կողմ նայի, իշմար ենք տալիս»:
Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, որ քանի դեռ իրենց երկու գործընկեր պատգամավորներ Արթուր Սահակյանը եւ Մխիթար Զաքարյանը կալանավորված են, իրենք չեն կարող անցնել մնացած հարցերի քննարկմանը: Նրանք պահանջում էին 20 րոպե ընդմիջում այդ հարցի շուրջ քննարկումների համար: Հասանովը խնդրում էր շարունակել աշխատանքը: