«Մութ Գիշեր»
Գիշեր, միակ պահը, ժամը որտեղ միայնակ ես զգում քեզ մթության, բայց միաժամանակ լուսնի լուսավոր լույսի տակ. Գիշեր մի հիասքանչ բնութագիր, որտեղ ես եմ միայնակ ձեռքումս թուղթ և գրիչ նկարում եմ այն ինչ զգում եմ հիմա: Ինքս ինձ հույս տալիս և կոչ անում, հեռացի՛ր, ետ նայիր անցյալիդ ու գնահատիր քո գալիք ուղին, թող գոնե ներկադ սիրտդ լցնի ու հանդարտեցնի անցյալի ոգին. Մի տուր վերածնունդ հուշերին անցյալի թող չսպանի հույսերդ ապագայի, բացիր աչքերդ և արթնացիր այդ երազից, որ տանում է դեպի անցյալ: Երկնքում մի փայլուն աստղ եմ գտել, որի շողերը ցոլացին աչքերիս մեջ, գիշերային մութ հորիզոնում անթիվ անհամար աստղերի մեջ, այդ աստղն եմ գտել և անվանել եմ բարի փերի: Շատ լուռ, և մութ գիշեր է բոլորը քնած են, կարծես քաղաքը անշնչացած լինի, տարօրինակ է այս լռությունը բայց և միաժամանակ շատ հետաքրքիր:
Կարծես սառել է մարմինս, դարձել անշունչ երբ հոգիդ լիքն է ցավով սիրտդ պարուրված սիրով և մի անունով ով քո մասին ոչինչ չգիտի: Լուռ է գիշերը անթարթ աչքերս սևեռել եմ եմ դեպի Հայաստան տանող ճանապարհին, անցուդարձ չկա միայն մի թռչուն նստել է դիմացի ծառին և երգում է մեղմիկ: Կարծես սիրտս բացել, և տխուր մեղեդին է գտել երգում է սրտիս ամեն մի տաղը: Քիչ անց լուսաբաց է անտանելի հոգնած եմ, չեմ քնել գիշերը և ոչ մի վայրկյան, հսկել եմ ճամփեն հայրենիքիս կարոտիս համար մի սեր եմ հյուսել, հյուսել դրել եմ խորքում իմ սրտի, սրտումս սեր, բայց միտքս անհանգիստ գրում եմ ես իմ կյանքի մասին: Վայրկյանները սլանում են արագ արագ, կարծես հետ են մնացել անգույն այս կյանքից: Անցնում են լուռ ժամերը կյանքիս ծերացնում հոգիս ու մարմինս սեգ, իսկ ես մնում եմ լուռ, ու սպասում միայն անձրևի գալուն: Անձրևը լուռ կաթկթում է հանդարտ, արցունքիս հետ խառնվում անվերջ իջնում այտերիս, հետո շուրթերիս, իսկ հետո կաթում իմ սրտի վրա: Կյանքի դաժան խառնվածքը ուզում եմ թողնել անցյալի մեջ, գուցե հանգստություն բերի իմ տխուր հոգուն եւ կրկին արթնացնի սրտիս բոլոր զգացմունքները:
Սառա Աբրահամյան. ընթերցող