Տոկիո-2020. Պուերտո Ռիկոյի պատմության առաջին օլիմպիական ոսկե մեդալը (Տեսանյութ և լուսանկարներ)
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղեր աթլետիկայի մրցաշարի կանանց 100 մետր արգելավազքում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Պուերտո Ռիկոն ներկայացնող Ժասմին Կամաչո-Կունը, որը գրանցեց 12,37 վայրկյան արդյունք: Դա Պուերտո Ռիկոյի առաջին ոսկե մեդալն էր Օլիմպիական խաղերի պատմության մեջ: Այդ երկիրը 16-րդ անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին և մինչև այս նվաճել էր 1 արծաթե ու 5 բրոնզե մեդալներ (բոլորը՝ բռնցքամարտի մրցաշարում):
Կանանց 100 մետր արգելավազքում օլիմպիական փոխչեմպիոն դարձավ ամերիկուհի Կենդրա Հարիսոնը (12.52), իսկ երրորդ տեղը զբաղեցրեց Ջամայկայի ներկայացուցիչ Մեգան Տապերը (12.55):
2 August - #Athletics - Women's 100m Hurdles