ՕԽ. Արմեն Մելիքյանը և Արման Դարչինյանը լքեցին պայքարը
Տոկիոյի օլիմպիական խաղերում այսօր մեր մարզիկները հաջողություն չարձանագրեցին։ Ըմբշամարտի հունահռոմեական ոճի 60 կգ քաշային կարգում Արմեն Մելիքյանը քառորդ եզրափակիչում պարտվեց Ուկրաինան ներկայացնող Լենուր Թեմիրովին։
Մեր բռնցքամարտիկը ևս դուրս մնաց մրցապայքարից: 75կգ քաշայինների կարգում Արման Դարչինյանը կարող էր նվազագույնը ապահովել բրոնզե մեդալ, եթե հաղթահարեր ֆիլիպինցի Մասիալի արգելքը։
Մեկնարկային ռաունդում մրցավարը հաշիվ բացեց Դարչինյանի համար, իսկ վայրկյաններ անց արդեն մեր մարզիկը բաց թողեց կողային հարված ու հայտնվեց ռինգի հատակին, իսկ մենամարտը դադարեցվեց։