Անգլիացի թյուներները Bentley Flying Spur սեդանը վերածել են ոճային պիկապի (լուսանկարներ)
Անգլիական DC Classics թյունինգային ընկերությունը Bentley Continental Flying Spur-ի առաջին սերնդի սեդանը վերածել է ոճային պիկապի: Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, փոփոխությունները վերաբերում են հարմարավետությանը:
Պիկապի համար հիմք է ծառայել սովորական մարդատար մոդելը, որից միայն երկտեղանի խցիկն ու անիվներն են մնացել: Տեխնիկական բնութագրիչների կատարելագործման մասին ոչինչ չի հաղորդվում: Շքեղ դասի մեքենայի փոփոխությունների արժեքը ևս չի հաղորդվում:
Նշվում է, որ տվյալ ընկերության թյուներներն առաջին անգամ են իրականացնում Bentley պիկապի նախագիծը:
Մեքենան դարձյալ զինված է 6 լիտր ծավալային W12 երկտուրբո շարժիչով, որի հզորությունը կազմում է 560 ձիաուժ: Այն աշխատում է 6-աստիճան «ավտոմատ» փոխանցման տուփի հետ: