Կուրսկում հարբած ոստիկանի պատճառով տեղի ունեցած ավտովթարում զոհվել է մոտոցիկլետի ուղևորը
Հուլիսի 31-ի գիշերը Ռուսաստանի Կուրսկի շրջանում տեղի է ունեցել ավտովթար, որտեղ մոտոցիկլետի վարորդը վնասվածքներ է ստացել, իսկ 24-ամյա ուղևորը՝ զոհվել: Տեղի ոստիկանության տվյալներով, 31-ամյա ոստիկանը՝ իր վարած Kia Rio մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակած գոտի և բախվել մոտոցիկլետին:
Պարզվել է, որ ոստիկանը հարբած է եղել: «Պոնիրովսկիի շրջանի ոստիկանության բաժանմունքի ծառայողը աշխատանքից ազատ ժամին է եղել ղեկին:
Նրա մոտ հաստատվել է հարբածությունը: Ընթանում է հետաքննություն, որի արդյունքներով պատահարի մեղավորին կտրվի իրավական գնահատական», նշել են Կուրսկի ոստիկանությունում: Վթարի փաստով ծառայողական քննություն է նշանակվել: Ոստիկանն արդեն հեռացվել է համակարգից:
Նրա ղեկավարները կենթարկվեն կարգապահական պատասխանատվության: