Ահաբեկիչներն իրենց վրա են վերցրել Թուրքիայում անտառային հրդեհների պատասխանատվությունը
«Կրակի երեխաներ» կազմակերպությունն իր վրա է վերցրել Թուրքիայի տարածքում հուլիսի վերջից տարածվող անտառային հրդեհների պատասխանատվությունը: Այս մասին գրում է Yeni Safak թերթը։
«Կրակի երեխաները» Քուրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ստորաբաժանումն է, որի անդամները Թուրքիայում ճանաչվել են ահաբեկիչներ։ Կազմակերպությունը հրապարակայնորեն հայտարարել է․
«Ժամանակն է ծնկի բերել թուրքական ռեժիմը կրակի միջոցով, քանի դեռ նա չի սովորել հասկանալ այլ լեզու»,- ասվում է հայտարարության մեջ:
Թերթը նշում է, որ «Կրակի երեխաները» պարբերաբար անտառային հրդեհներ են կազմակերպում երկրում ՝ սկսած 1990-ականներից։