Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ
Հանրապետության տարածքում oգոստոսի 1-ի ցերեկը՝ շրջանների զգալի մասում, 2-ին՝ առանձին շրջաններում, կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում օգոստոսի 1-2-ը՝ երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Oգոստոսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքում՝