Ֆրանսիայում զգալիորեն սահմանափակել են կորոնավիրուսի դեմ չպատվաստված անձանց իրավունքները
Օգոստոսի 1-ից Ֆրանսիան ուժեղացրել է սահմանափակումներն այն անձանց նկատմամբ, որոնք չեն պատվաստվել կորոնավիրուսային վարակի դեմ, գրում է korrespondent.net կայքը:
Մասնավորապես, երկիրը մի շարք արգելքներ է սահմանել նման մարդկանց հասարակական վայրեր այցելելու համար՝ բարեր, ռեստորաններ, հիվանդանոցներ, առևտրի և ժամանցի կենտրոններ:
Հուլիսի 31-ին ուժի մեջ մտած սահմանափակումների մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Դիմելով ազգին՝ Ֆրանսիայի առաջնորդը նշել է, որ պատվաստումից հրաժարվելը եսասիրության և անպատասխանատվության դրսևորում է: