Ֆրանսիայի շուրջ 100 քաղաքում սանիտարական անցաթղթերի ներդրման դեմ անցկացված բողոքի ակցիաներին ավելի քան 200 000 մարդ է մասնակցել
Ֆրանսիայում սանիտարական անցաթղթերի ներդրման դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել երկրի տարբեր քաղաքներում, հայտնում է ТАСС-ը:
Շուրջ 100 քաղաքում, ըստ ոստիկանության տվյալների, բողոքի գործողություներին ավելի քան 204 հազար մարդ է մասնակցել:
Ամենաշատ մասնակիցները եղել են Փարիզում՝ մոտ 14 հազար:
Ըստ խորհրդարանի ընդունած օրենքի՝ հասարակական մի շարք վայրեր՝ սպորտային համալիրներից, լողավազաններից մինչև թանգարաններ, պատկերասրահներ և անգամ ռեստորաններ ու սրճարաններ, քաղաքացիները պետք է հատուկ սանիտարական անցաթղթեր ունեն, որոշումը պայմանավորված է կորոնավիրուսային իրավիճակով և համաճարակի նոր ալիքի բնռկումը կանխելու անհրաժեշտությամբ: