ՌԴ-ն նոր տիեզերակայան կկառուցի
Ռուսաստանը կստեղծի նոր ուղեծրային տիեզերակայան, որը կփոխարինի ներկայում գործող Միջազգային տիեզերակայանին, հայտնում է korrespondent.net-ը՝ մանրամասնելով, որ համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել «Ռոսկոսմոս»-ի գիտատեխնիկական խորհուրդը:
Խոսքը Ռուսական ուղեծրային սպասարկման կայանի մասին է, որի կառուցման մանրամասները հայտնի չեն:
«Ռոսկոսմոս»-ը նաև նշել է, որ նախատեսվում է ՄՏԿ-ի շահագործումն ավարտել մինչև 2028 թվականը:
ՄՏԿ-ն համատեղ միջազգային նախագիծ է, որին մասնակցում է 15 երկիր (Բելգիա, Բրազիլիա, Գերմանիա, Դանիա, Իսպանիա, Իտալիա, Կանադա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Շվեյցարիա, Շվեդիա, Ճապոնիա)։ ՄՏԿ-ի կառավարումն իրականացվում է՝ ռուսական մոդուլով՝ Կորոլյովում Տիեզերական թռիչքների կառավարման կենտրոնից, ամերիկյան մոդուլով՝ Լինդոն Ջոնսոնի անվան Տիեզերական թռիչքների կառավարման կենտրոնից Հյուսթոնում։