Լուկաշենկոն մասնակցել է ավագ թոռնուհու հարսանիքին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներկա է եղել ավագ թոռնուհու՝ Վիկտորիայի հարսանիքին և շնորհավորել նրան և նրա ամուսնուն հարսանիքի կապակցությամբ, հայտնում է sputnik.by-ը:
«Նախագահը շնորհավորել է ավագ թոռնուհուն՝ Վիկտորիային, և նրա ընտրյալին հարսանիքի օրվա կապակցությամբ.«Դուք գրում եք ձեր պատմությունը...»», - ասվում է Пул Первого թելեգրամյան ալիքի հրապարակման մեջ:
Ընդհանուր առմամբ, տոնակատարությանը ներկա է եղել մոտ 70 հյուր: