Կանոնները չենք փոխելու, որ նա մնա Բարսայում․ Տեբասը՝ Մեսսիի պայմանագրի մասին
Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասը հայտնել է, որ «Բարսելոնայի» համար զիջումներ չեն արվի հանուն նրա, որ պայմանագիր կնքվի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։
«Ես «Բարսայի» հետ քննարկել եմ Մեսսիի հարցն ու հետաքրքրվում եմ՝ գործերն ինչպես են ընթանում։
Նրանք կարծում են՝ նա կգնա կամ կմնա, բայց աշխատավարձը կնվազեցվի։ Դա է միակ տեղեկությունը, որ ես ունեմ։ Բայց, իհարկե, մենք չենք խոսում կանոնները փոխելու մասին միայն հանուն նրա, որ Մեսսին մնա «Բարսելոնայում»»,- Տեբասի խոսքերն է փոխանցում Marca-ն։