Մեծ Բրիտանիայի վարչապետը 7-րդ անգամ հայր կդառնա
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կինը՝ Քերի Ջոնսոնը, այսօր հայտարարել է, որ կրկին հղի է, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ վարչապետի 33-ամյա կինն իր և Ջոնսոնի երկրորդ համատեղ երեխային լույս աշխարհ կբերի դեկտեմբերին:
Բայցի այդ, Քերի Ջոնսոնը խոստովանել է, որ տարեսկզբին վիժում է ունեցել, ինչը «կոտրել է իր սիրտը»:
«Անասելի օրհնված եմ ինձ զգում կրկին հղիանալու կապակցությամբ»,-ինստագրամյան էջի հրապարակման մեջ նշել է կինը՝ հավելելով, որ վերարտադրողականության հետ կապված հարցերը կարող են շատ բարդ լինել:
Պարբերականը նկատում է, որ երեխայի լույս աշխարհ գալուց հետո Միացյալ Թագավորության վարչապետը յոթերորդ անգամ հայր կդառնա՝ չնայած, որ նա, բուռն անձնական կյանքի ֆոնին, պաշտոնապես չի հաստատել իր երեխաների ստույգ թիվը: