Կոկե․ Ատլետիկոն կփորձի պաշտպանել չեմպիոնական տիտղոսը
«Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն խոսել է առաջիկա մրցաշրջանի մասին։
«Անհամբեր սպասում ենք մրցաշրջանի սկսվելուն։ Կփորձենք պաշտպանել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը»,- Կոկեի խոսքերն է փոխանցում AS-ը։
«Ատլետիկոն» իր պատմության մեջ 11-րդ անգամ է դարձել Իսպանիայի չեմպիոն և 2013/14 մրցաշրջանից ի վեր՝ առաջին անգամ։
Նախորդ մրցաշրջանում Կոկեն մասնակցել է Լա Լիգայի 37 խաղի՝ խփելով 1 գոլ։