Հայտնի է՝ ինչ պայմանագիր կառաջարկի Սիթին Քեյնին
«Մանչեսթեր Սիթին» շարունակում է աշխատել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերի ուղղությամբ։
Ինսայդեր Նիկոլո Շիրայի տեղեկացմամբ՝ «Ասթոն Վիլլայից» Ջեք Գրիլիշին ձեռք բերելուց հետո մանչեսթերյան ակումբը կենտրոնացել է Քեյնի տեղափոխության վրա, որին իր թիմում շատ է ուզում տեսնել Խոսեպ Գվարդիոլան։
«Մանչեսթեր Սիթին» Քեյնին մինչև 2026 թվականը նախատեսված պայմանագիր կառաջարկի՝ տարեկան 21 մլն եվրո աշխատավարձով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնյան թիմն արդեն փոխարինող է գտել Քեյնին։