Թուրքիայի նախագահը Անթալիան հայտարարել է աղետի գոտի
Անտառային հրդեհների պատճառով թուրքական Անթալիա քաղաքը հայտարարվել է աղետի գոտի: Այդ մասին շաբաթ՝ հուլիսի 31 -ին, հայտարարել է երկրի նախագահ Էրդողանը՝ TRT World հեռուստաալիքի եթերում:
Թուրքիայի նախագահը աղետի գոտի է հայտարարել ևս չորս՝ Մուղլա, Մերսին, Ադանա և Օսմանիե նահանգները:
Ինչպես հաղորդում է Anadolu-ն, Թուրքիայում անտառային հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի: Մանավգաթ շրջանում անտառային հրդեհի մարմանը մասնակցած երկու աշխատակցի մահացած են հայտնաբերել:
Հուլիսի 29 -ին հայտնի դարձել երկրի հարավում ևս մի քանի տարածքներում անտառային հրդեհների նոր օջախների մասին: Անթալիա նահանգի Մանավգաթ շրջանից հետո հրդեհներ են սկսվեցին Բոդրում հանգստավայրում, ինչպես նաև Ադանայում, Կայսերիում և Մերսինում: