Մեդալից կարևոր. Տոկիոյի օլիմպիական խաղերից ձեռնունայն վերադարձած բրիտանացի մարզուհուն օդանավակայանում ջերմորեն դիմավորել են նրա 3 փոքրիկները (տեսանյութ)
Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերից ձեռնունայն վերադարձած բրիտանացի մարզուհի Հելեն Գլովերին օդանավակայանում ջերմորեն դիմավորել են նրա 3 երեխաները՝ մեղմելով մարզուհու մեդալ ստանալու անհաջող փորձերի հարվածը, գրում է բրիտանական Daily Mail-ը:
Նշվում է, որ բրիտանուհին Փոլի Սուոնի հետ միասին զբաղեցրել է 4-րդ տեղը թիավարության կանանց մրցումներում (երկտեղանոց նավակում 2 թիակով մրցումներ)՝ բաց թողնելով բրոնզե մեդալը և պարտվելով Նոր Զելանդիային, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեին և Կանադային:
Սակայն Մեծ Բրիտանիայի օդանավակայանում վայրէջք կատարելուց և երեք երեխաների հետ գրկախառնությունից հետո, նա այդ հիասթափությունը թողել է ետևում, համենայն դեպս՝ գոնե կարճ ժամանակով, գրում է լրատվամիջոցը:
Մարզուհին թվիթերյան իր էջում հրապարակել է հուզիչ տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նա ուղեբեռով քայլում, հետո մի կողմ հրում այն և, տեսնելով իր երեք փոքրիկներին, բացականչում. «Սա մայրիկն է»: Ինչից հետո գրկախառնվում է նրանց հետ: