Պիկե․ Սպասում ենք, որ Մեսսին նոր պայմանագիր կկնքի․ ցանկանում ենք, որ նա մնա
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի նոր պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը․
«Մենք սպասում ենք, որ Մեսսին նոր պայմանագիր կկնքի։ Մենք ցանկանում ենք, որ նա մնա մեզ հետ։ Հուսով ենք, որ նրան ներկայացված նախագիծը համոզել է նրան»,- Պիկեի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 34-ամյա ֆուտբոլիստը օգոստոսի սկզբին պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ։ Հավանական է, որ դա տեղի կունենա օգոստոսի 2-ին։ Մինչ այս պահը Մեսսին չի մարզվել թիմի հետ։ Պայմանագիր կնքելուց հետո Մեսսին բուժզննում կանցնի, ինչից հետո կսկսի մարզումները Սերխիո Ագուերոյի և Էմերսոնի հետ, որոնք ինչպես և Մեսսին, չեն մեկնել հավաքի Գերմանիա։
Մեսսիի հետ պայմանագիրն ավարտվել է հունիսի վերջին։