Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը չկարողացավ անհատական մեդալ նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերում
Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը չկարողացավ նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը տղամարդկանց մենապայքարում։
Երրորդ տեղի համար խաղում Ջոկովիչը պարտվել է իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստային՝ 4:6, 7:6 (8:6), 3:6 հաշվով։ Հանդիպումը 2 ժամ 49 րոպե է տևել։
Տոկիո-2020-ի ոսկե մեդալը միմյանց միջև կվիճարկեն մեր հայրենակից, Ռուսաստանի ներկայացուցիչ Կարեն Խաչանովն ու գերմանացի Ալեքսանդր Զվերևը։
Նշենք՝ 34-ամյա Ջոկովիչը Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է։