Թուրքիայում անտառային հրդեհները մարելիս 2 աշխատող է մահացել. հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի (լուսանկարներ)
Առնվազն երկու աշխատող է մահացել շաբաթ օրը Թուրքիայի հարավում անտառային հրդեհների դեմ պայքարելիս: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ նրանք բուլդոզերներով աշխատելիս են եղել Անթալիա նահանգի Մանավգաթ կուրորտային քաղաքում: Միջադեպի այլ մանրամասներ չեն նշվում:
Ավելի վաղ հաղորդվել էր անտառային հրդեհների հետևանքով 4 զոհի մասին՝ երեքը Անթալիայում, մեկը՝ Մուղլայում:
Հաղորդվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կմեկնի ամենից շատ տուժած շրջաններ`Մանավգաթ և Մարմարիս: Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը դրանք աղետի գոտի էր հայտարարել:
Թուրքիայի հարավային շրջաններում մոլեգնում են անտառային հրդեհները: Հրդեհներ են գրանցվել ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Ադանա, Անթալիա, Մուղլա, Մերսին, Օսմանիե նահանգներում, դրանք առնվել են վերահսկողության տակ: Բոդրում և Մարմարիս հայտնի հանգստավայրերի մոտակայքում այրվում են անտառներ, ինչի հետևանքով դրանց տարածքում գտնվող հյուրանոցների այցելուները տարհանվել են: