Պահպանելով հայ մշակույթի դարավոր պատմությունը. Լույս է տեսել Շերլի Ավետյանի Իրանի Հայկական եկեղեցիները գիրքը
Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից:
Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից:
Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:
Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:
Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլոր-տներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:Խոսենք հայկական ճարտարապետության մասին:
Սրա պատմությունը գալիս է դարերի խորքից՝փոխանցվելով սերնդեսերունդ:
Այսօր էլ ինչպես Հայաստանում,այնպես էլ դրա սահմաններից դուրս մնացել են մտավորականներ ու կազմակերպություններ,որոնք զբաղվում են թե մեր երկրի,այնպես էլ արտերկրի հայկական եկեղեցիների պահպանմամբ:
Նման կառույցներից են Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամն ու Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնը:
Խոսենք մի հայրենանվեր ու գեղեցիկ մշակութային երեկույթի մասին,որը տեղի ունեցավ սույն թվականի հուլիսի 22-ին Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Սուրբ Էջմիածնում՝«Հայ միասնության խաչ»(Մաչանենց տուն) բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության շենքում:
Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ,մտավորականներ, հոգևորականներ,հուշարձանագետներ,պատմաբաններ՝մասնակցելու սիրված հայորդի ու մտավորական Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն, ճարտարապետ, Հայաստանի Ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի, Հուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային կազմակերպության ազգային կոմիտեի ԻԿՕՄՕՍ-ի անդամ Շերլի Ավետյանի«Իրանի հայկական եկեղեցիները» գրքի շնորհանդեսին:
Այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպել էին Հայկական ճարտարապետություն ուսումնասիրող հիմնադրամն ու Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնը:Մի քանի խոսք գրքի մասին: Այստեղ հիմնականում անդրադարձ է կատարվել այն հայկական եկեղեցիներին ու վանքերին,որոնք դարերի ընթացքում կառուցվել են Իրանում:Նշենք այն հանգամանքն,որ մինչ օրս դրանց մի մասը կանգուն է,իսկ մյուսը գործածվում է որպես սրբավայր:
Գիրքն ավարտվում է Իրանի հայկական վանքերի և եկեղեցիների ամբողջական ցանկով,որոնց տվյալները ներկայացվելու են Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի կայքէջում:
Գիրքը հրատարակվել է Հայաստանի Ճարտարապետությունն ՈՒսումնասիրող հիմնադրամի ու Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի համատեղ ջանքերով:
Միջոցառումը տերունական աղոթքով ու հայրապետական բարեմաղթանքով ազդարարեց «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի ու հրատարակչության տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը: Այս գեղեցիկ շնորհանդեսը վարում էր Հայաստանի Ճարտարապետությունն Ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանն,ով ներկայացրեց գրքի,օրվա խորհրդի ,ինչպես նաև Հայաստանի հարևան երկրների հայկական հուշարձանների կարգավիճակի մասին:
Գրքի մասին ու բարեմաղթանքի ելույթներով հանդես եկան Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան Մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային,Հուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի «ԻԿՕՄՕՍ Հայաստան» նախագահ Գագիկ Գյուրջյանը, Հայաստանի Ճարտարապետությունն ՈՒսումնասիրող հիմնադրամի տնօրեն Էմմա Աբրահամյանն, ով իր ելույթի վերջում ի նշանավորումն համատեղ աշխատանքի ու համագործակցության պատվոգրով պարգևատրեց սիրված մտավորականին,ինչպես նաև Շերլի Ավետյանի դասախոսներից Վրեժ Նալբանդյանը:
Շնորհանդեսի ընթացքում Շաքե Ավետյանն ընթերցեց Իրանի Ատրպատական նահանգի Տեր. Գրիգոր Սեպուհ.եպիսկոպոս. Չիֆթճյանի խոսքն՝ուղղված սիրված մտավորականին: Միջոցառման վերջում շնորհակալական,գրքի ու հետագա աշխատանքների մասին ելույթով հանդես եկավ Շերլի Ավետյանը: Նա իր խոսքում նշեց,որ գիրքը թիմային ու երկու հայրենանվեր կառույցների համատեղ աշխատանքների արդյունքն է,որի հավաքագրման ու հրատարակությանը մասնակցել տարբեր մտավորականներ, ճարտարապետներ քանդակագործներ և այլք:
Նա նշեց, որ գիրքը նվիրել է սիրելի ծնողների հիշատակին ու որ այն երկլեզվյան է՝հայերեն ու անգլերեն: Ամփոփելով իր խոսքը Շերլի Ավետյանը նշեց,որ առաջիկայում պետք է ուսումնասիրեն նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում առկա Ասորական եկեղեցիները:
Այսպիսով՝ գիրքը դառնալու է ինչպես հայ մշակույթի պատմությամբ,այնպես էլ ճարտարապետությամբ զբաղվողների ուղեկիցը:
Գարիկ Ավետիսյան Լուսանկարները՝
Սիրարփի Կարապետյանի