Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243, մահվան՝ 6 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 230 110 է, մահվան դեպքերինը՝ 5735
Հայաստանում հուլիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 243 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 230 110-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 4614 է:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հուլիսի 31-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1121 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5735-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 163 է, ընդհանուր առողջացածներինը՝ 219 864: Փաստացի բուժվողներինը՝ 4511 (մեկ օրում ավելացել է 74-ով): Մեկ օրում արվել է 6251 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 340 258 թեստավորում: