Տոկիոյում Օլիմպիական խաղերի պատվիրակությունների անդամների շրջանում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 246-ի
Տոկիոյում Օլիմպիական խաղերի պատվիրակությունների անդամների և Օլիմպիադայի անձնակազմի շրջանում օրական հայտնաբերվում է կորոնավիրուսի ավելի քան 20 դեպք, «Տոկիո-2020» կազմկոմիտեի կայքում հրապարակված զեկույցին հղումով գրում է EADaily-ն։
Խաղերի անցկացման մեջ ներգրավված անձանց շրջանում վարակի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 246-ի։ Վերջին օրերին ամեն օր գրանցվում է ավելի քան 20 դեպք։
Նշենք, որ Տոկիոյում համաճարակաբանական իրադրության վատթարացման պատճառով մինչև օգոստոսի 31-ը կորոնավիրուսի պատճառով երկարաձգվել է արտակարգ դրության ռեժիմը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կդառնան պատմության մեջ ամենաթանկը։
Ճապոնական կառավարական աուդիտորների տվյալներով՝ Տոկիոյում Օլիմպիական խաղերի անցկացման ծախսերը գերազանցում են 20 մլրդ դոլարը։ Այդ գումարը 3 անգամ գերազանցում է Տոկիոյի կողմից Օլիմպիադայի անցկացման համար սահմանված նախնական գումարը։ Ընդ որում, ինչպես նշում են փորձագետները, կորոնավիրուսի համավարակի պատճառով Օլիմպիական խաղերի մեկ տարով հետաձգումը ծախսերի առումով նույնպես բացասական հետևանքներ է ունեցել։