«ԱՄՆ-ն նպատակ ունի Մոսկվայի հետ կանխատեսելի և կայուն հարաբերություններ հաստատել»․ Բլինկեն
ԱՄՆ-ն նպատակ ունի Մոսկվայի հետ կանխատեսելի և կայուն հարաբերություններ զարգացնել՝ չնայած Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելությունների աշխատանքի սահմանափակմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, գրում է ria.ru-ն։
«Թեև մենք ափսոսում ենք Ռուսաստանի կառավարության գործողությունների համար, որոնք ստիպեցին մեզ կրճատել մեր ծառայություններն ու գործողությունները, Միացյալ Նահանգները կշարունակի ձգտել Ռուսաստանի հետ կանխատեսելի և կայուն հարաբերություններ հաստատել»,- ասել է Բլինկենը։
Նա հայտնել է, որ օտարերկրյա անձնակազմի սահմանափակումների արդյունքում Միացյալ Նահանգները ստիպված կլինի աշխատանքից ազատել 182 աշխատակցի Մոսկվայում, Վլադիվոստոկում և Եկատերինբուրգում։
ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ դեսպանատունը օգոստոսի 1-ից չի կարողանա հյուպատոսական ծառայություններ մատուցել ամբողջ ծավալով՝ Ռուսաստանից և երրորդ երկրներից անձնակազմը սահմանափակելու ռուսական կողմի պահանջի պատճառով: