ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Կուբայի ոստիկանության նկատմամբ
Միացյալ Նահանգները Կուբայի դեմ պատժամիջոցների ցուցակում է ներառել երկրի ոստիկանությանը և նրա ղեկավարության երկու անդամների: Այս մասին ասված է ուրբաթ հրապարակված ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ, գրում է ТАСС-ը:
Նշվում է, որ սահմանափակող միջոցներ են կիրառվել Կուբայի ազգային ոստիկանության պետ Օսկար Կալեխաս Վալկարսեի, ինչպես նաև նրա առաջին տեղակալ Էդի Սիերա Արիասի դեմ:
Ֆինանսական գերատեսչության պատժամիջոցները նշանակում են ԱՄՆ -ում ակտիվների սառեցում և ԱՄՆ քաղաքացիների՝ ցուցակում գտնվողների հետ որևէ բիզնեսով զբաղվելու արգելք:
Ըստ ամերիկյան կողմի՝ Կուբայի ոստիկանությունը և նրա ղեկավարությունը ներգրավված են «հուլիսի 11-ից սկսված Կուբայում ժողովրդավարամետ ցույցերի ճնշման մեջ»: