ՈՒԵՖԱ-ն պարտվել է դատն ու ստիպված է չեղարկել Սուպերլիգայի մասնակիցների նկատմամբ սանկցիաները
ՈՒԵՖԱ-ն պարտվել է եվրոպական Սուպերլիգայի ակումբների հետ դատական գործում: Նման եզրակացություն կարելի է անել «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» համատեղ հայտարարությունից, որով ակումբները դեմ են արտահայտվել ՈՒԵՖԱ-ի՝ ֆուտբոլում ունեցած մենաշնորհիվ և վստահություն են հայտնել, որ Սուպերլիգան հաջողությամբ կյանքի կկոչվի:
Հայտարարության մեջ ասվում է, որ մադրիդյան դատարանը մերժել է ՈՒԵՖԱ-ի հայցը. հիմա կազմակերպությունը ոչ մի իրավունք չունի պատժամիջոցներ կիրառելու Սուպերլիգայի ստեղծողների և մասնակիցների նկատմամբ: Եթե ՈՒԵՖԱ-ն շարունակի ոտնահարել ակումբների իրավունքները, ապա ՈՒԵՖԱ-ն կպատժվի՝ տուգանքներից մինչև քրեական պատասխանատվություն:
Հիշեցնենք՝ Սուպերլիգան ստեղծել են եվրոպական 12 թոփ-ակումբներ՝ «Ռեալը», «Բարսելոնան», «Ատլետիկոն» (բոլորը՝ Իսպանիա), «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Չելսին», «Արսենալը», «Տոտենհեմը» (բոորը՝ Անգլիա), «Յուվենտուսը», «Ինտերը» և «Միլանը» (բոլորը՝ Իտալիա):