Արթուր Ալեքսանյանի եւ Կարապետ Չալյանի մեկնումը Տոկիո՝ «Զվարթնոցից»
ՍպորտՕլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը մեկնում են օլիմպիական Տոկիո:
Հուլիսի 30-ին, 22:20-ին Երեւան - Դոհա - Տոկիո չվերթով օլիմպիական մայրաքաղաք է մեկնում հունահռոմեականների երկրորդ խումբը: Արթուր Ալեքսանյանին եւ Կարապետ Չալյանին Տոկիո է ուղեկցում հավաքականի մարզիչ, Արթուր Ալեքսանյանի հայր Գեւորգ Ալեքսանյանը:
Հունահռոմեականների Հայաստանի վերջին ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը (67 կգ) Տոկիո կմեկնի օգոստոսի 1-ին:
32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատվիրակության առաջինը խումբը՝ օլիմպիական Արմեն Մելիքյանը (60 կգ), հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն ու մարզիչ Սամվել Գեւորգյանը մեկնել են հուլիսի 29-ին եւ արդեն ժամանել են Տոկիո:
Հունահռոմեական ըմբիշները Տոկիո-2020-ում պայքարը կսկսեն օգոստոսի 1-ից: Այդ օրը մրցագորգ դուրս կգա Արմեն Մելիքյանը: Օգոստոսի 2-ին պայքարի մեջ կմտնեն Արթուր Ալեքսանյանն (97 կգ) եւ Կարապետ Չալյանը (77 կգ), հունահռոմեականների վերջին ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը կմասնակցի կմեկնարկի օգոստոսի 3-ին: Բոլոր օլիմպիականները պայքարը կսկսեն 1/8 եզրափակիչներից:
Նշենք, որ 17 մասնակցից բաղկացած Հայաստանի օլիմպիական հավաքականից ելույթներն ավարտել են հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանն ու բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը: