Եվրահանձնաժողովը ներկայացրել է «կլիմայական աղետի» դեմ պայքարի ուղեցույցը
Եվրահանձնաժողովը հինգշաբթի ուղեցույց է հրապարակել՝ ստուգելու նպատակով, թե արդյոք նախատեսված ենթակառուցվածքները կարող են հաղթահարել կլիմայական փոփոխությունները, որոնք պայմանավորված են ջրհեղեղներով և ջերմային ալիքներով:
Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, Եվրոպայի հյուսիսարևմտյան շրջանում այս ամիս գրանցված աղետալի ջրհեղեղները մեծացրել են մտահոգություններն այն մասին, որ աշխարհի ամենահարուստ երկրներից որոշներում ենթակառուցվածքները լավ վիճակում չեն գտնվում և պատրաստ չեն դիմակայելու կլիմայական փոփոխություններին, եթե նման եղանակային պայմաններն առավել հաճախակի լինեն:
Եվրոպական պահանջների համաձայն՝ ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները, ինչպես նաև էլեկտրակայանները պետք է ապահովեն աշխատանքի հուսալիությունը ջրհեղեղների և երաշտների ժամանակ:
Այսպես կոչված «կլիմայական փոփոխություններից պաշտպանության» համար անհրաժեշտ է հավելյալ ֆինանսավորում, ներառյալ՝ ԵՄ «արդարացի անցումային ֆինանսավորումը»՝ 17,5 մլրդ եվրոյի չափով, որը կօգնի նվազեցնել կախվածությունը վառելիքից և որոշ տարածաշրջաններ առավել էկոլոգիական դարձնել: