Թուրքիայում անտառային հրդեհների դեմ պայքարի ընթացքում հաջողվել է տեղայնացնել 81 օջախից 70-ը
Թուրք հրշեջները, որոնք պայքարում են հանրապետությունում մոլեգնող անտառային հրդեհների դեմ, կարողացել են տեղայնացնել 81 օջախից 70-ը։ Նման թարմացված տվյալներ է ներկայացրել գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին։
«Ներկայումս հրդեհի 81 օջախից 70-ը տեղայնացված են։ Հրդեհների դեմ պայքարը շարունակվում է Ադանայում, Անթալիայում, Իզմիրում, Մերսինում, Մուղլայում», - գրել է նա Twitter-ում։
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պետությունը մոբիլիզացրել է բոլոր հնարավոր ուժերը անտառային հրդեհների դեմ պայքարելու համար։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի տվյալներով՝ ավելի քան 1,1 հազար միավոր տեխնիկա է ներգրավված հրդեհների մարման գործում, որոնց թվում են երեք ռուսական օդանավ՝ Бе-200 երկկենցաղներ: