2021-ի հունվարից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում պատվաստանյութերի ՀՀ տեղափոխման համար ծախսվել է մոտ 11 մլն դրամ
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:
Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։
Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր -6.242.020.048
Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով)- 1.513.769.534
Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում-82.348.723
Բուժաշխատողներին տրվող լրավճար` պատվաստման գործընթացի շրջանակներում- 75.723.200
Սննդի կազմակերպում` պացիենտների և բուժանձնակազմի համար- 187.973.800
Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն 41.680.869
Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն- 2.587.830.583
Բժշկական սարքավորումներով հագեցվածություն- 74.058.594
Բժշկական կենտրոնների վերանորոգում- 168.667.139
Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ- 185.891.536
Պատվաստանյութի տեղափոխում ՀՀ- 10.931.300
Հանրագումար- 11.170.895.326