Բայդենը ողջունել է հատուկ ծրագրով ԱՄՆ տեղափոխված աֆղանների առաջին խմբին
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ողջունել է ավելի քան 200 աֆղաններից բաղկացած խմբին, որոնց Միացյալ Նահանգների իշխանությունները երկիր են տեղափոխում հատուկ ներգաղթային ծրագրով՝ Աֆղանստանից իրենց զորքերի դուրսբերման ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 30-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս խիզախ աֆղաններին այն բանի համար, որ նրանք աջակցություն են ցույց տալիս Միացյալ Նահանգներին: Այսօր ես հպարտությամբ եմ նրանց ասում. «Բարի գալուստ տուն»»,- հայտարարել է ԱՄՆ-ի ղեկավարը:
Նա նաև նշել է, որ, չնայած զորքերի դուրսբերմանը ԱՄՆ-ն կաշարունակի Աֆղանստանին ցույց տալ օժանդակություն անվտանգության բնագավառում, մարդասիրական օգնություն և օգնություն հետագա զարգացման համար»:
Ներքին անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդականի օգնական Ռաս Թրեվերստի խոսքով՝ մոտ ժամանակներս Միացյալ Նահանգների իշխանությունները մտադիր են առաջնահերթ կարգով հատուկ ներգաղթային ծրագրով Աֆղանստանից ԱՄՆ վերաբնակեցնել շուրջ 700 մարդու, որոնք հայտեր են տվել: Նրանց ընդհանուր թիվը, ընտանիքների անդամների հետ, կկազմի 2500: Արևմտյան զանգվածային լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ ընդամենը շուրջ 18 հազար աֆղաններ, որոնք օգնել են ամերիկյան զորքերին, այդ թվում որպես թարգմանիչներ, և նրանց ընտանիքների ևս շուրջ 53 հազար անդամներ այս պահին հուսով են ստանալու հատուկ ներգաղթային այցագրեր: