Այսօր Մարգարետ Թետչերի` «Երկաթյա լեդիի» ծննդյան օրն է
Մարգարետ Թետչերը ծնվել է 1925թ. հոկտեմբերի 13-ին: Մեծ Բրիտանիայի վարչապետ 1979-1990 թթ., պահպանողական կուսակցության առաջնորդ 1975-90 թթ., բարոնուհի (1992)։ Հայտնի է որպես «երկաթյա լեդիի» (iron lady)։ Առաջին և դեռևս միակ կինը, որն զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։
1950 թ. Թետչերն ավարտել է Օքսֆորդի համալսարանի բնագիտության ֆակուլտետը։ Եղել է Օքսֆորդի համալսարանի պահպանողական կուսակցության ասոցիացիայի առաջին կին նախագահը։ 1951 թ. ամուսնացել է ձեռնարկատեր Դենիս Թետչերի հետ։ 1954 թ. ստացել է փաստաբանի վկայական։ 1959 թ. ընտրվել է Համայնքների պալատի պատգամավոր։ 1961-1964 թթ. եղել է սոցիալական ապահովության նախարար։
1970-1974 թթ. Մարգարետ Թեթչերը եղել է կրթության և գիտության նախարար Էդվարդ Հիթի կառավարությունում։ 1975 թ. փետրվարին ընտրվել է Պահպանողական կուսակցության առաջնորդ։ Նա մահացել է 2013թ. ապրիլի 8-ին: