Համբույրներ և գրկախառնություններ․ Daily Mail-ն անդրադարձել է Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի ռոմանտիկ ճանապարհորդությանը (լուսանկարներ)
Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսին և նրա սիրելիին՝ դերասան և ռեժիսոր Բեն Աֆլեքին՝ նշելով, որ Լոպեսի 52-րդ տարեդարձի առթիվ զույգի ճանապարհորդությունը լի է եղել համբույրներով, գրկախառնություններով և գուրգուրանքներով։
Պարբերականը նշել է, որ զույգը վերջին շաբաթն անցկացրել է 130 միլիոն դոլար արժողությամբ «Վալերի» նավով Եվրոպայում շրջելով, որի ընթացքում հանգիստն է վայելել ֆրանսիական Ռիվիերայում, Կապրիում, Ներանոյում և այլ վայրերում։ Զույգը նշել է Լոպեսի 52-րդ տարեդարձը, զբոսնել Կապրիում և Ներանոյում, գնումներ կատարել։ Պապարացիների կողմից արված հրապարակումներում զույգն անընդհատ իրար ձեռք է բռնում, համբուրվում և գրկախառնվում։ Ջենիֆեր Լոպեսին նույնիսկ նկատել էին «Բեն» գրությամբ վզնոցով։
Պապարացիների կողմից արված վերջին լուսանկարներում Ջենիֆեր Լոպեսն ու 48-ամյա Բեն Աֆլեքը Ներանոյում ճաշել են և վայելել միմյանց ներկայությունը։
Ինչպես արդեն հայտնի է, նույն ժամանակահատվածում իր հանգիստն է վայելել նաև Ջենիֆեր Լոպեսի նախկին փեսացուն՝ Ալեքս Ռոդրիգեսը, որն իր 46-ամյակը նշել է նույն վայրում, որտեղ հանգստանում էին Լոպեսն ու Աֆլեքը։ Նա իր հանգիստը վայելել է 27 միլիոն դոլար արժողությամբ նավի վրա, որը տեղավորում է 12 հյուր և անձնակազմի 12 անդամ։
Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նշանադրված են եղել 2002-ից 2004 թվականներին։ Լոպեսը մի առիթով Աֆլեքից բաժանությունն անվանել է «իր կյանքի առաջին մեծ վիշտը»։