Պուտինի աշխատանքի հավանության մակարդակը 3-րդ շաբաթն անընդմեջ նվազում է. սոցհարցում
«Հասարակական կարծիք» հիմնադրամի սոցիոլոգները ռուսաստանցիների շրջանում հարցում են անցկացրել, որպեսզի պարզեն նրանց վերաբերմունքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքի նկատմամբ:
Ինչպես հաղորդում է Свободная Пресса-ն, սոցիոլոգների տվյալների համաձայն` սոցհարցման վերջին տվյալները փաստում են, որ հուլիսի 25-ի դրությամբ հարցվածների 57%-ը գտնում է, որ նախագահն իր պաշտոնում լավ է աշխատում: Մինչդեռ հակառակ տեսակետն ունի հարցվածների 27%-ը:
Սա նշանակում է, որ Պուտինի աշխատանքի հավանության մակարդակը երրորդ շաբաթն անընդմեջ նվազում է:
Բացի այդ, մասնագետները փորձել են պարզել նախագահի նկատմամբ վստահության մակարդակը. հարցվածների 54%-ը հայտարարել է, որ վստահում է Պուտինին, իսկ 34%-ը նշել է, որ չի վստահում: