Բայդենը կոչ է արել նահանգներին նոր պատվաստվող ամերիկացիներին 100-ական դոլար տրամադրել՝ պատվաստվելը խրախուսելու համար
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կորոնավիրուսային վարակի տարածման ֆոնին կոչ է արել նահանգներին նոր պատվաստվող ամերիկացիներին 100-ական դոլար տրամադրել՝ պատվաստվելը խրախուսելու համար, հայտնում է BBC լրատվականը։
Ելույթ ունենալով Սպիտակ տանը՝ Բայդենն ասել է, որ նոր միջոցները պայմանավորված են «Դելտա» հիմնամանրէի տարածմամբ, ինչն ավելի է բարդացել «չպատվաստվելու հետևանքով համավարակի» պատճառով։
«Մարդիկ, որոնք չպետք է մահանան, մահանում են և մահանալու են», - ասել է ԱՄՆ-ի նախագահը։
Միացյալ Նահանգներն այս ծրագրի համար կօգտագործի «Ամերիկյան փրկության ծրագրի» ֆոնդից 1․9 տրիլիոն դոլար։ Բայդենը նշել է, որ դաշնային կառավարությունն ամբողջությամբ փոխհատուցելու է փոքր և միջին ձեռնարկատիրություններին, որոնց աշխատակիցներին պատվաստման նպատակով ազատ ժամեր են տրամադրվում, իսկ պատվաստումներից հրաժարվող աշխատակիցներն աշխատանքից չեն հեռացվի։
ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման կենտրոնի վերջին տվյալների համաձայն՝ ամերիկացի մեծահասակների գրեթե 70 տոկոսը ստացել է պատվաստանյութի առաջին չափաբաժինը, սակայն պատվաստումների մակարդակը տարբեր նահանգներում տարբեր է։ Այս պահին կորոնավիրուսի հետևանքով մահերի շաբաթական ցուցանիշը հասնում է 2 հազարի, իսկ վարակակիրների թիվը՝ օրական 60 հազարի։