Իրանում և Վրաստանում երկրաշարժեր են տեղի ունեցել
Իրանում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գրանցվել է Բուշեր քաղաքից 79 կմ դեպի հյուսիս, օջախը գտնվել է 33 կմ խորության վրա: Թեև ցնցումները տեղի բնակչության շրջանում խուճապ են առաջացրել, սակայն զոհեր և ավերածություններ չկան, հայտնում է russian.rt.com-ը:
Վրաստանի Սեյսմոլոգիական մշտադիտարկման ազգային կենտրոնը հաղորդում է երկրում 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին:
Ինչպես գրում է sputnik-georgia.ru-ն, ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սամեբա գյուղում` 9 կմ խորության վրա: Վերջին շրջանում Սամեբան ակտիվ սեյսմոլոգիական գոտի է դարձել: Այստեղ գրեթե ամեն շաբաթ ստորգետնյա ցնցումներ են գրանցվում:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 21:09-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Ճամբարակ քաղաքներում` 3 բալ և Շողակաթ գյուղում` 4 բալ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում` 2 բալ, ինչպես նաև Տավուշի մարզի Այգեձոր գյուղում` 2 բալ ուժգնությամբ: