Երեխաները կարող են տարբերել բարեկամին թշնամուց
Գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ երեխաները կարողանում են տարբերել բարեկամին և թշնամուն: Ըստ գիտնականների` դա նկատելի է նաև դեռ 1 տարին չլրացած երեխաների մոտ: Երեխաները յուրահատուկ կերպով զգում են իրենց մայրիկների ներկայությունը, քանի որ սովոր են իրենց մայրիկներին` դեռ չծնված ժամանակներից:
Ամեն մի հայացք երեխան կարող է հասկանալ: Երբեմն մեծերին դժվար է հասկանալ դիմացինի մտքերը, սակայն փոքրիկները կարողանում են ճիշտ ընկալել յուրաքանչյուր հայացք:Երեխաները եզրակացություններն են անում՝ հիմնվելով տարբերությունների ու նմանությունների վրա:
Երեխաներն ունակ են զգալու թաքնված վտանգը և արտահայտել իրենց դժգոհությունը կամ վախը հայացքի և լացի օգնությամբ: