Թուրք դիվանագետի ղեկավարած կառույցը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր
Այս տարի խաղաղության նոբելյան մրցանակին արժանացել է «Քիմիական զենքի արգելման» կազմակերպությունը, որը ստեղծվել է 1997 թվականին: Կազմկերպության գրասենյակը գտնվում է Հոլանդիայի Լահեյ քաղաքում: ՄԱԿ-ին կից այս կառույցի հիմնադրումից մինչև այժմ մեծ ջանքեր է գործադրել քիմիական զենքի վերացման գործում: Իսկ այժմ էլ մասնակցում է Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման աշխատանքներին: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը հայտնում է, որ վերոնշյալ կառույցը ղեկավարում է թուրք դիվանագետ Ահմեթ Ուզումջուն:
Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացած կազմակերպությունը կամ անձինք 1.2 միլիոն դոլար մրցանակ են ստանում:
1901 թվականից մինչև 2012 թվականը խաղաղության մրցանակի են արժանացել 100 հոգի և 24 կազմակերպություն: 30 անգամ մրցանակը տրվել է մեկից ավելի անձանց: Մրցանակակիր 100 հոգուց 15-ը կանայք են եղել:
Մեկից ավելի անգամ այս մրցանակին արժանացել են «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն (1914թ., 1944թ., 1963թ.) և ՄԱԿ փախստականների գլխավոր կոմիտեն (1954թ., 1981թ.):