«Կարոտում եմ մեր այս զրույցները». Բեքհեմը ուշագրավ լուսանկարներ է հրապարակել ավագ որդու հետ
Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը հաճախակի է լուսանկարներ հրապարակում իր երեխաների հետ և հուզիչ գրառումներ անում նրանց մասին:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, այս անգամ նվիրված հայրիկն ուշագրավ անդրադարձ է կատարել ավագ որդու՝ Բրուքլինի հետ իր հարաբերություններին: Վերջինս այսօր ուրախ տրամադրություն է ունեցել և կիսվել է որդու զվարճալի լուսանկարներով, որոնցից մեկում վերջինս քնած է մեքենայում նստած:
Լուսանկարին կից Բեքհեմը գրել է. «Կարոտում եմ մեր այս զրույցները»:
Հաջորդիվ մարզիկը հրապարակել է իրենց սև-սպիտակ լուսանկար, որում համբուրում է Բրուքլինին:
22-ամյա Բրուքլինը Վիկտորիա և Դևիդ Բեքհեմների ավագ որդին է: Ընտանիքում մեծանում են ևս երեք երեխա՝ 18-ամյա Ռոմեոն, 16-ամյա Քրուզը և 10-ամյա Հարփերը: